«QA թեստավորում» դասընթացի տեղեկատվական հանդիպում
Պրոդուկտներ և ծառայություններ մշակելիս որակի վերահսկողությունը դիտարկվում է որպես համակարգված մի գործընթացը, որի միջոցով ստուգվում է թողարկված պրոդուկտի ծառայության համապատասխանելիությունը սահմանված չափանիշներին։ Շատ ՏՏ ընկերություններ ունեն առանձին բաժին, որը զբաղվում է որակի վերահսկողությամբ։ Որակի վերահսկողության համակարգը բարձրացնում է հաճախորդների վստահությունը, բարելավելում աշխատանքային գործընթացների արդյունավետությունը։ Ներկայումս որակի վերահսկողության համակարգերը կարևորում են թերությունների բացահայտումը մինչ վերջնական պրոդուկտի թողարկումը։ QA-ի աշխատանքը մեծապես կարևոր է ՏՏ ոլորտում, և գրեթե բոլոր ընկերությունները ունեն QA-ի աշխատատեղը։
Եթե ցանկանում եք առաջին քայլերը անել որակի վերահսկողության ոլորտում, ձեռք բերել հիմնարար գիտելիքներ այս ոլորտում և շարունակել ISTQB որակավորմամբ, ապա այս դասընթացը Ձեզ համար է։ Մեր փորձառու դասախոս Վարդան Խալաթյանը կներկայացնի այս ոլորտի գաղտնիքները։
