Mix Battle Fest 2016 - Առողջ ապրելակերպի փառատոն
Հունիսի 25-ին Երևանում տեղի է ունենալու առողջ ապրելակերպին նվիրված յուրահատուկ սպորտային փառատոն Mix Battle Fest 2016, որը միավորում է այնպիսի մարզաձևեր ինչպիսին են Street Workout, Freeruning/ Acrostreet, break dance, capoeira, Hip-Hop, Street Basket:
Փառատոնի կազմակերպիչն է Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան, որի նպատակն է առողջ ապրելակիերպի տարածումը և զարգացումը, բակային մարզաձևերի զարգացումը, ինչպես նաև գրագետ և առողջ մտածելակերպ ունեցող երիտասարդություն ձևավորելը մեր երկրում:
Mix battle Fest 2016 առողջ ապրելակերպի փառատոնի նպատակն է՝
• մեկ տանիքի տակ միավորել այնպիսի բակային մարզաձևեր ինչպիսին են Street Workout, Parkour, Tricking, Breakdance, Capoeira, Street Dance, Street Basket:
• Դեռահասների և երիտասարդների ուշադրությանը արժանացնել բակային սպորտը և փողոցային մշակույթը, ժամանակակից մարզաձևերը
Փառատոնը նպաստում է՝
• Բազմակողմանի անհատների զարգացում, որոնք նախընտրում են առողջ ապրելակերպը, սիրում են իրենց քաղաքը և երկիրը:
• Հայաստանի` միջազգային Workout-ի ոլորտում լավագույն կերպով ներկայացմանը,
• սպորտի մասսայականացում երեխաների, դեռահասների և երիտասարդների շրջանում,
• առողջ ապրելակերպի քարոզում, բարոյահոգեբանական և հայրենասիրական գաղափարների ամրապնդում երիտասարդ սերնդի շրջանում,
• հետաքրքիր ժամանցային սպորտային միջոցառումների կազմակերպում, որպես առողջ ժամանակ անցկացնելու այլընտրանքային ձև:
Միջոցառման ամսաթիվ 25.06.2016թ.
Վայրը: Մանկական այգի (ամֆիթատրոն)
Սկիզբը: 18:00
Մուտքն ազատ է
Փառատոնը անց է կցվում Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ:
Գլխավոր ինֆորմացիոն հավանավոր: Imyerevan.com.
