Other
Խաղի Ժամ. Մնջախաղ Game Time: Pantomime
Պանտոմիմա՝ դրամատիկ զվարճանք, որը սիկզբ է առել հռոմեական մնջախաղից և որի ընթացքում դերասանները ժեստերի միջոցով ցուցադրում են տարբեր կերպարներ՝ այս ամենը համեմելով երաժշտությամբ: Փետրվարի 20-ին, ժամը 20:00, ԷՕՆ-ում առաջին անգամ կազմակերպվելու է բոլորի կողմից սիրված Պանտոմիմա խաղը: Կբաժանվենք թիմերի և, կիրառելով մեր ողջ ստեղծագործական և դերասանական տաղանդները, միմյանց կնակարագրենք տարբեր երևույթներ, կերպարներ ու արտահայտություններ: Պատրաստվեք մի կուշտ ծիծաղելու և լիցքաթափվելու:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք, մրգեր):
