Բուսակերական երեկույթ
Դուք միշտ հետաքրքրվել եք բուսակերների սննդակարգով և բաղադրատոմսերով, բայց փորձելու միջոց կամ միտք չէ՞ք ունեցել: Դուք բուսակեր եք և կցանկանայիք նոր ուտեստնե՞ր փորձել:
Եկե՛ք Հարթակի սննդի փոխանակմանը: Միտքը նրանում է, որ Դուք բերեք բուսական ծագման ուտեստներ(առանց մսի և ձկան) և համտեսեք ուրիշների բերած ուտեստները, փոխանակվեք լավ բաղադրատոմսերով ու նրանով, ինչ Ձեզ հետաքրքրում է «բուսակերություն» գաղափարում: Անկախ նրանից՝ բուսակեր եք, թե ոչ, կարող եք մասնակցել: Մենք նաև միասին խաղեր կխաղանք և կզվարճանանք՝ հանգիստ միջավայրում միմյանց հետ ծանոթանալով: Հանդիպման վայրն ունի խոհանոց սահմանափակ միջոցներով:
Այս միջոցառումը Հարթակի փորձի փոխանակման փառատոնի, որը տեղի կունենա հունիսի 25-26-ը, բազմաթիվ միջոցառումների նախաբանն է: Այս տարի փառատոնը հատկապես կենտրոնացված է շրջակա միջավայրի, մեր՝ նրա հետ հարաբերության, Հայաստանի բնապահպանական խնդիրների և մեր կողմից դրանց լուծման վրա:
Մուտքն ազատ է:
