ՍԵՅՋ Ամառային Դպրոց
ՍԵՅՋ ամառային դպրոցը բացառիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կարճ ժամանակահատվածում խորացնել իրենց գիտելիքները PR ոլորտում:
ՍԵՅՋ խորհրդատուները, համագործակցելով ոլորտի առաջատարների հետ, առաջարկում են բոլոր ցանկացողներին ծանոթանալ ոլորտի նորարարություններին՝ սեմինարների և գործնական քննարկումների միջոցով:
Այս հնգօրյա ծրագիրը կօգնի ձեռք բերել հիմնարար գիտելիքներ PR-ի, հաղորդակցության և սոցիալական մեդիա ոլորտներում: Սա մասնագիտական հմտությունների կատարելագործման և փորձի փոխանակման հնարավորություն է:
Քննարկվող թեմաների շրջանակը ներառում է.
-PR.Ներածություն
-PR-ի դերը
-PR.Ոլորտներ
-PR.Գործիքներ
-Հաղորդակցության էթիկա
-Ճգնաժամային հաղորդակցություն
-ԶԼՄ և PR
-Օնլայն մեդիա
-Քաղաքական PR
-Հասարակական կազմակերպությունների PR
-Հռետորական արվեստ
Ե՞րբ՝ Հուլիսի 10 - 15
Որտե՞ղ՝ Վայրը լրացուցիչ կհայտարարվի գրանցված մասնակիցներին
Մասնակցության վճարը՝ 40 000 դրամ
Ուսանողների համար՝ 35 000 դրամ
Մինչև հունիսի 20-ը գրանցվողների համար՝ 30 000 դրամ:
