Լուսանկարչություն՝ Հարթակ փառատոն
2016 թվականի Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին Միրզոյան գրադարանում տեղի կունենա վարպետության դասերի շարք լուսանկարչությամբ հետաքրքրվողների համար:
Լուսանկարչության սիրահարներին Վահան Ստեփանյանը (Pan photo) կներկայացնի լուսանկարչական տեխնիկայի էվոլյուցիան և թե ինչպես ճիշտ խցիկ ընտրել: Բայց եթե դեռ չունեք խցիկ, լուսանկարիչ Հրանտ Խաչատրյանի (Pan photo) հետ կսովորեք՝ ինչպես սմարթֆոնների միջոցով գրագետ և գրավիչ լուսանկարներ ստանալ: Իսկ, օրինակ՝ Ջոզեֆ Հաբիբին կներկայացնի դիմանկարները ճիշտ մշակելու և կատարելագործելու ուղիները: Կոմերցիոն լուսանկարչության առանձնահատկությունների մասին կխոսի լուսանկարիչ Էմմա Գրիգորյանը (Thiternik Photography):
Բոլոր դասընթացների մասնակցությունն ազատ է: Ողջունելի է յուրաքանչյուրի մասնակցությունը՝ անկախ մասնագիտական և փորձառության մակարդակի:
Հետևե՛ք միջոցառմանը կամ ստուգե՛ք մեր կայքը՝ թարմացումներին տեղեկանալու համար: Դասընթացների համար կարող եք գրանցվել մեր կայքում՝ http://hartakyerevan.com/hy/participate
Միրզոյան գրադարանը գտնվում է Մհեր Մկրտչյան 10 հասցեում: Մհեր Մկրտչյան փողոցը հանդիսանում է Հանրապետության /նախկին Ալավերդյան/ փողոցի վերջնամասը և սկսվում է Տիգրան Մեծ փողոցից. այնպես որ, ամենահեշտ տարբերակը Հանրապետության Հրապարակից քայլելն է, կտևի ընդամենը 5 րոպե:
