Life's too short, to build shit
Կյանքը շատ կարճ է հիմարություններով զբաղվելու համար։ Մի կողմ դիր ամեն ինչ և Միացի՛ր #LOFT-ի #IT ակումբի առաջին միջոցառմանը։
Հանդիման օր, ժամ, վայր՝ հունիսի 24, 19։30, Loft (Մոսկովյան 3):
Խոսնակ՝ Արտաշես Վարդանյան՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի (Microsoft Innovation Center Armenia) տնօրեն (Հայաստանյան կենտրոնը աշխարհի 116 ՄԻԿ-երից ընդգրկվել է լավագույն 4 -ի շարքում):
Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF) և The LOFT:
Ստարտափերի հիմնական նպատակն է հաղթել՝ ստեղծելով մի այնպիսի լուծում/արտադրանք, որը կսիրեն միլիոնավոր օգտատերեր։ Picsart, Joomag, Sololearn, Teamable, Renderforest, ggTaxi, Shadowmatic, Menu.am, Codefights, WiCastr, Ginosi, Yecup, Flat-Club. հայկական ՏՏ սթարթափեր են, որոնք ստեղծել են համաշխարհային շուկայի համար նորարար լուծումներ և հաջողությամբ նվաճում են այն՝ Հայաստանը տեխնոլոգիական քարտեզի վրա նշելով որպես ստարտափ կենտրոն։
Ինչո՞ւ են ստարտափ ստեղծել հենց Հայաստանում: Ինչի՞ց սկսել, ո՞ւր գնալ, ի՞նչ է անել պահանջարկ ունեցող արտադրանք ստեղծելու համար: Այս և ձեզ հուզող շատ այլ հարցերի պատասխաններ կիմանաք միայն Loft-ում՝ ՏՏ ակումբի շրջանակում՝ Արտաշես Վարդանյանի հետ:
Մուտքավճար՝ 1300 դրամ:
Արտաշես Վարդանյանը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենն է: Նա խանդավառ ստարտափեր է, տեխնոլոգիական ապրանքների սիրահար, ֆինանսների և կառավարման փորձագետ: Արտաշեսը հաճույքով է մասնակցում հայաստանյան ստարտափների էկոհամակարգի կառուցմանը:
