Happy Rabbit Time Բարի Տնակում - Ամեն կիրակի
Բարի Տնակը սկսում է Հեփի Րեբիթ ճագարների պաշտպանության ասոցիացիայի HAPPY RABBIT (Armenia) Rabbit Lovers <3 Save All RAbbits(THey need you <3 հետ համատեղ իրականացնել Happy Rabbit Time խորագրով ճագարաթերապիայի հանդիպումներ:
Հանդիպումները կանցկացվեն կիրակի օրերին: Հետագա հանդիպումների մասին կտեղեկացնենք էջում:
Մուտքի տոմսերի արժեքը՝
1000 դրամ առանց ֆոտոսեսսիայի, 3000 դրամ ֆոտոսեսսիայով (ֆոտոսեսիայի համար անհրաժեշտ է նախապես տեղեկացնել` հաղորդագրություն ուղարկելով)
2 բալիկ մեկ ընտանիքից - 1500 դրամ առանց ֆոտոսեսսիայի և 4000 դրամ ֆոտոսեսսիայով
Հանդիպումների ժամանակ երեխաները կծանոթանան տարբեր տեսակների էկզոտիկ ճագարներին և կսովորեն իրենց խնամել և կերակրել:
Ճագարների հետ շփումը անչափ դրական է ազդում երեխաների վրա, ունի հանգստացնող և երջանկություն հաղորդող հատկություն: Աշխարհի բազմաթիվ ուսումնական և վերականգնողական կենտրոններում ճագարաթերապիան օգտագործվում է որպես էֆֆեկտիվ միջոց երեխաների հետ աշխատանքի մեջ:
Ճագարները միակ կենդանիներն են, որոնք չեն փոխանցում որևէ վարակ մարդուն:
