Հեղինակային երգի փառատոն 2016 /Bard Fest/
Հեղինակային երգի հարգելի՛ սիրահարներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 15-ից 17-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտ գտնվող «Վիշապ» լողափին տեղի կունենա «Հուսո առագաստ-2016» հեղինակային երգի համահայական փառատոնը: Փառատոնի մեկնարկը կտրվի հուլիսի 15-ին՝ ժամը 19.00-ին: Փառատոնի ընթացքում կհնչեն նորահայտ երիտասարդ հեղինակ-կատարողների, ինչպես նաև «Հուսո առագաստ-2015» փառատոնի լավագույն մասնակիցների և ձեր կողմից արդեն իսկ սիրված հայտնի երգահանների գործերը: Փառատոնին մասնակցելու ուղեգրի արժեքն է 23.000 դրամ: Գումարը ներառում է երկու օրվա վրանային գիշերակաց (քնապարկ, վրան) և 3-անգամյա սնունդ:
Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 1-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1.Փառատոնի մասնակցության լրացված հայտը,
2.Ներկայացվող երգի խոսքերը կամ բանաստեղծությունը և ձայնագրությունը՝ սկավառակի վրա,
3.Մեկ լուսանկար։
Մասնակացության հայտերը ներկայացնելուց հետո ժյուրին կկազմակերպի լսումներ Երևանում, որոնց մասին բոլոր հայտատուները կտեղեկացվեն նախապես: Լսումների արդյունքում ընտրված հեղինակ-կատարողները կմասնակցեն հուլիսի 15-ից 17-ը կայանալիք հեղինակային երգի համահայկական փառատոնին:
Փառատոնի կազմակերպիչները կհոգան ընտրված հեղինակ-կատարողների մասնակցության ու կացության բոլոր ծախսերը:
Սիրով սպասում ենք հեղինակայնի երգի բոլոր սիրահարներին` մասնակցելու «Հուսո առագաստ-2016» հեղինակային երգի համահայկական փառատոնին:
