Մարմին և հոգի` Հարթակ Փառատոն
Որպես 2016թ-ի Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոնի մի մասնիկ, խնդրում ենք Ձեզ հունիսի 26-ին, կիրակի օրը միանալ մեզ Թումոյի այգում, առավոտյան ժ.10.00-ից մինչ 17.00` բացօթյա առողջապահական և մարզական ազատ դասընթացների մասնակցելու համար:
Մեր դասընթացներին մասնակցելով Դուք կսովորեք հոգալ ոչ միայն Ձեր ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջության մասին: Մի շարք մարտարվեստների` այդ թվում Այկիդոի, Թայ Չիի և Կենդոյի միջոցով Դուք կսովորեք շարժում և շնչառություն, յոգայի և սլեքլայնի միջոցով` մեդիտացիա և հավասարակշռություն, վերջում կունենանք թեյախմության և ընթերցանության անկյուն` որը կնպասի հոգեկան առողջությանը: Ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ դասընթացներն անցկացնելու են Հայաստանի և արտասահմանի` այս ոլորտների լավագույն փորձագետները` ներառյալ Ճապոնիայից ժամանած Քենդոյի մարզիչ Յորիհիկո Մաենոն: Ձեզ հետ ազատորեն կարող եք բերել երեխաների` արևի տակ խաղերով լի օր անցկացնելու համար:
Բոլոր դասընթացների մասնակցությունն ազատ է: Ողջունելի է յուրաքանչյուրի մասնակցությունը ՝ անկախ ֆիզիկական պատրաստվածության և փորձառության մակարդակի:
Թումոյի այգին գտնվում է Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոն-ի հարակից տարածքում, ուր կարող եք հասնել Բարեկամություն մետրոյի կայարանից Կիևյան փողոցով ներքև իջնելով: Օպերայից կարող եք նաև գալ ավտոբուսով (համար 8, 27 և 57) կամ երթուղային տաքսիով:
