Ռուբեն Ֆիլյան՝ Խենթ որոնումների կենսագրությունը
Սիրելի' ընկերներ, մենք առաջին անգամ Պլատոյում հյուրընկալելու ենք նոր ձևաչափ ու հրաշալի մի արձակագրի` Արամ Պաչյանին: Պաչյանն իր տողերով բանականությունն այսօր տակնուվրա անող ու գիտակցությանը հրճվանք պարգևող ամենաակնառու գրողներից է, ում հետ նույնիսկ կենցաղային շփումն ուղեկցվում է զգացմունքայնության, դիմախաղի ու խոսքի ներդաշնակ համադրմամբ ու էսթետիկ բարձր հաճույքի ապրումով:
Պաչյանը ներկայացնելու հայ արձակի ինքնատիպ հեղինակներից մեկի, իր ժամանակի ամենառաջադիմական շարժումների առաջամարտիկ Ռուբեն Ֆիլյանի կյանքը, ով ծնվեց Երևանում 1952թ. և 30-ամյա հասակում վախճանվեց հիփփիականության դրախտավայրում՝ Հնդկաստանի Գոա նահանգում։
Միջոցառումը սկսելու ենք 23: 00, որի ընթացքում մոմերի լույսի ներքո հյուրասիրելու ենք կամրիր անապակ գինի, ցածրորեն հնչելու են մանթրաներ, Պաչյանը խոսելու է Ֆիլյանի մասին, ընթերցելու նրանից որոշ տողեր ու էկրանին պտտելու ենք ֆիլյանական դրվագներ:
Միջոցառման ավարտին` Պաչյանը` իր ընտրությամբ, Ֆիլյանի 10 բացառիկ գրքեր կնվիրի ներկաներին:
Սիրով սպասելու ենք արձակով ու թեմայով հետարքրքված անձանց:
