Հարթակ. Բնական լանդշաֆտները և ես
Քննարկումը կվարի լանդշաֆտային ճարտարապետ Վրեժ Հարությունյան
Սիրելի ընկերներ, հրավիրում ենք ձեզ «Բնական լանդշաֆտները և ես» քննարկմանը, որի նպատակն է միավորել քաղաքաշինության, բնապահպանության, ճարտարապետության ոլորտի մասնագետներին՝ միասին բացահայտելու, թե ինչ ծրագրեր են իրականացվում բնական միջավայրերի զարգացման համար, որոնք են մոտակա տարիների հեռանկարները և որն է յուրաքանչյուրիս դերակարությունն ու պատասխանատվությունը այդ միջավայրերի պահպանման և բարելավման գործընթացում:
Կքննարկենք մոտակա տարիների հնարավոր զարգացումները, Երևանում և մարզերում իրականացվող ծրագրերը, պետական տեսլականը, մասնագետների և հանրության ներգրավվածության հնարավորությունները բնական միջավայրերի պլանավորման գործընթացում, ինչպես նաև յուրաքանչյուրիս պատասխանատվությունը և ներդրումը:
Անցկացման ժամը և վայրը՝ 24 հունիսի, 2016 թ. | 17:30 – 20:00 | ԷՕՆ ակումբ, Տերյան 3ա (մուտքը՝ Պուշկին 25-ի բակից)
Մուտքն ազատ է:
