Նիկողայոս Տիգրանյան -160
Գրականության և արվեստի թանգարանում հուլիսի 1-ին, ժամը 13:00 կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նիկողայոս Տիգրանյանի 160-ամյա հոբելյանին: Կցուցադրվեն լուսանկարներ, անձնական իրեր, համերգային ծրագրեր, ազդագրեր, տպագիր ստեղծագործություններ և այլն:
Ցուցադրության բացմանը կհաջորդի Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը:
Մուտքն ազատ է: