Շնչառություն և շարժում
Ցանկանու՞մ եք տիրապետել մարմնի տաքացման և ճիշտ շնչառության արվեստին, ինչպես նաև ծանոթանալ մնջախաղային որոշ արտահայտչամիջոցների: Ուրեմն սիրով հրավիրում ենք արդյունավետ և հաճելի ժամանցն անցկացնել մեզ հետ: Բոլոր նրանք, ովքեր սիրում և հոգ են տանում իրենց մարմնի մասին, հրավիրված են մասնակցելու դասընթացին՝ իրենց հետ ունենալով հարմար հագուստ և սպորտային կոշիկ:
Կյանքի միապաղաղ ռիթմից փախչելը ու միտքը, հոգին ու մարմինը ներգրավող գործով զբաղվելը բոլորիս պահանջն է: «Շնչառություն և շարժում» դասընթացը կվարեն Պանտոլաբ պլաստիկային ստուդիայի հիմնադիրները՝ մնջախաղային դերասան-ռեժիսոր Հայկ Զորիկյանը և դերասանուհի-ռեժիսոր Անահիտ Տեր-Սարգսյանը: Պանտոլաբ ստուդիան մարմինը և հոգին մարզելու լաբորատորիա է, որտեղ ձեզ կսովորեցնեն դերասանական արվեստ և կօգնեն հղկել ձեր մարմինը և զարգացնել ճկունությունը: Ստուդիա հաճախողները հնարավորություն ունեն տիրապետելու մարմնի ճկունության գաղտնիքներին և բացահայտելու մնջախաղային արվեստը: Դասընթացներն անցկացվում են Պանտոլաբ ստուդիայում, որը գտնվում է Կասյան 12 հասցեում։
Մուտքն անվճար
-------------------------------------------------------------------------------------
Would you like to possess the right knowledge of warming the body and the Art of Breathing? Or learn some pantomime expressions? Then we kindly invite you to have gainful and pleasant time with us! All those, caring about their body, are most welcome to take part in the workshop bringing suitable and comfortable clothes and footwear with them.
The desire to escape normal life and do something different that engages the mind, body and spirit is in all of us. The “Breathing and movement” training will be led by the founders of Pantolab plastic art studio, pantomime actor and producer Hayk Zirikyan and actress-producer Anahit Ter-Sargsyan. PantoLab studio is a laboratory to train body and soul, teach acting techniques, improve body flexibility. Lessons are held in Pantolab studio at 12 Kasyan Street. Anahit and Hayk will share their secrets of arts and body flexibility. Visitors have the opportunity to reveal and learn pantomimic art.
Entrance: Free
