Մալինայի փառատոն
2016 թ-ի օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում տեղի կունենա «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Մալինայի փառատոն» միջոցառումը: Աշոտավանի հյուրասեր համայնքը կազմակերպելու է ազնվամորու, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն: Միջոցառումը ուղեկցվելու է ժողովրդական երգ-երաժշտությամբ ու ազգային պարերով: Այցելուների և գյուղացիների համար կկազմակերպվեն մրցույթներ, կտրվեն մրցանակներ «Լավագույն ձևավորում», «Ամենամեծ ազնվամորու արտադրող», «Ազնվամորու լավագույն ուտեստ» և այլ անվանակարգերում: Այցելուները հնարավորություն կունենան այդ պահին կամ տվյալների փոխանակման դեպքում՝ նաև միջոցառումից հետո, անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերքներ:
Ձեր մասնակցությունը կաջակցի ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:
