Կենդո. ճապոնական սուսերամարտ
Կենդոն կամ թարգմանաբար «Սրի Ճանապարհը» ողջ աշխարհում ճանաչված ճապոնական մարտարվեստ է, որն իրենից ներկայացնում է ավանդական ճապոնական սուսերամարտ։
Կենդոյի էությունը հասկանալու համար կարևորագույն նշանակություն ունի անցյալի և ճապոնական ավանդույթների իմացությունը, քանի որ այս մարտարվեստն իր ծագումով պատկանում է Սամուրայների և «Բուսիդոյի» հեռավոր ժամանակաշրջանին: Կենդոն հանդիսանում է միևնույն ժամանակ և սպորտաձև, և ճանապարհ, որը համակարգում է ֆիզիկական, հուզական և հոգևոր հարթությունները՝ ձգտելով կերտել մարմնի և մտքի միասնություն։ Կենդոյի հիմնական նպատակն է ի վերջո այդ արվեստը դարձնել Ձեր էության մի մասը։ Այդ իսկ պատճառով շատերի համար այն հանդիսանում է ապրելակերպ:
Ուսուցիչ-Մաենո Սենսեյին Հայաստանում հյուրընկալում ենք արդեն երկրորդ անգամ։ Ազգությամբ ճապոնացի Կենդոյի վարպետը ժամանել է Հայաստան Ճապոնիայի Օսակա քաղաքից։ Կենդոյով նա զբաղվում է ավելի քան 60 տարի և կրում է "Ռենշի 7-րդ դան" պատվավոր կոչումը:
Մուտքն՝ ազատ:
------------------------------------------------------------------------
Kendo, the “Way Of The Sword” is the traditional Japanese style of fencing that today is a modern martial art practiced throughout the world. As the roots of kendo can be traced to early Samurai time and later on to the studying of Bushido - the “Way of the Samurai” - knowledge of the past is a determining factor to really understand the meaning of Kendo.
By striving to achieve a unity of body and mind, Kendo is both a sport and an art and a way to coordinate the physical-emotional- mental dimension. The ultimate goal in practicing Kendo is to make the art thoroughly a part of your self. For many Kendokas Kendo is not only a sport but also a way of living and building a character.
Sensey Maeno is in Armenia for the 2nd time already. He is from Japanese city Osaka and is practicing Kendo for more than 60 years. Maeon has 7th Dan Renshi.
Entrance: Free
