Ջերմության 1 գավաթ
Երևանում այսօր տարբեր տվյալներով բնակվում է շուրջ 200 անօթևան: «Ջերմության մի գավաթ» արշավով կոչ ենք անում ավելի ուշադիր լինել մեր կողքին ապրող և տարբեր պատճառներով փողոցում հայտնված մարդկանց հանդեպ. տաք ըմպելիքն ու հագուստը կարող են ջերմացնել և փոխել նրանց օրը։
Միացի՛ր արշավին և կիսի՛ր քո ջերմությունը դրա կարիքն ունեցող մարդկանց հետ։
Հավաքի՛ր մաքուր տաք հագուստ, վերմակ, գուլպա, ձմռան ցուրտը հաղթահարելու համար անհրաժեշտ այլ պարագաներ և միացի՛ր մեզ նոյեմբերի 30-ին կայանալիք միջոցառմանը( Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկ), որի ընթացքում hավաքված իրերը կազմակերպիչների կողմից կփոխանցվեն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի «Անօթևան մարդկանց ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների մատուցման» ծրագրին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների պաշտպանության բաժին՝ համապատասխան կաառույցներ փոխանցելու նպատակով։
Հավաստիացնում ենք, որ բոլոր իրերը արդարացիորեն կբաշխվեն դրանց կարիքն ունեցող մարդկանց միջև։
Յուրաքանչյուր բարի ժեստ կարող է ջերմություն պարգևել։
Սիրով սպասում ենք քեզ։
Արշավն իրականացվում է Բրիտանական խորհրդի «Հմտություններ և մեխանիզմներ կանանց առաջխաղացման համար» ծրագրի մասնակիցների կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Արշավի գաղափարը ներշնչվել է Socktober նախաձեռնությունից: