Cinema
«Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոն Գյումրիում
«Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնը անցկացվում է արդեն 2-րդ անգամ, այս տարի 2016թ.-ի ՀՀ լավագույն երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում:
Այս տարի փառատոնը ունի նորացված, թարմ և հետաքրքրիր ծրագիր, որտեղ ներառված են վերջին տարիների հայկական արտադրության վավերագրական և գեղարվեստական, կարճամետրաժ և լիամետրաժ, ինչպես նաև ուսանողական ֆիլմեր:
Անհամբեր սպասում ենք բոլորիդ «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնի բացման արարողությանը` հուլիսի 7-ին ժամը 19:00-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում :
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
