Պարախմբի հավաքագրում ՆԱՄ-ում
Սիրելի՛ երիտասարդներ, «Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Նժդեհ» ազգագրական պարախմբում նոր մասնակիցների հավաքագրումը:
Այսպիսով՝ հուլիսի 8-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա պարախմբում ընդգրկվել ցանկացող մասնակիցների նախընտրական ևս մեկ փուլ:
«Նժդեհ» ազգագրական պարի խմբի մրցութային փուլին կարող են ներկայանալ 18-35 տարեկան այն անձինք, ովքեր որոշ չափով տիրապետում են ազգային ավանդական պարերին:
Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին:
Մուտքն ազատ է: