Արտթերապիա /Art Therapy
Ցանկանո՞ւմ եք բացահայտել Ձեր հոգեվիճակը, թաքնված հույզերը, տագնապներն ու զգացմունքները: Ուրեմն այս հանդիպումը հենց Ձեր համար է: Հանդիպումը նախատեսված է երեխաների և մեծահասակների համար:
Նկարելով, քանդակելով կամ գեղարվեստական ձևով մեր տրամադրությունը արտահայտելով` ասես գաղտնագրված հաղորդագրություն ենք ստանում մեր ենթագիտակցականից: Հաճախ դժվարանում ենք խոսքերով արտահայտել մեր մտքերն ու զգացմունքները, անհրաժեշտ բառեր չենք գտնում: Երբեմն ի վիճակի չենք լինում ձևակերպել մեր ապրումները, անուն տալ, թե ինչ ենք զգում: Այստեղ օգնության է գալիս արտ-թերապիան:
Այս հանդիպման ժամանակ դուք ազատ նկարում եք, իսկ արտ-թերապևտը տեղում վերծանում է այդ նկարները:
Արտ - թերապիան թույլ է տալիս.
1. ձերբազատվել տարբեր բարդույթներից,
2. բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից, վախերից և այլ բացասական հույզերից,
3. հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ`խոսքային հաղորդակցման միջոցով,
4. կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա,
5.ակտիվացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք հաճախակի ճնշվում են այցելուի կողմից
«Team Time» ակումբը հայտնի արտ-թերապևտ Արմինե Առաքելյանի հետ կազմակերպում են «ԻՄ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՅՍԸ» խորագրով հանդիպում բոլորի հետ՝ առանց տարիքային սահմանափակման:
Օրվա հատուկ գին՝ 1500 դրամ:
Եթե հետաքրքրեց՝ անհրաժեշտ է մասնակցության համար նախապես գրանցվել՝ http://goo.gl/forms/2VaCCjgE0arx0nfU2 հղմամբ:
Մեր հասցեն՝ Զաքյան 10:
Սիրով սպասում ենք Ձեզ։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։