Անվճար Հեծանվավարժանք
Եթե ուզում եք կարողանալ հեծանիվ վարել և դառնալ մեր ուրախ թիմի անդամ, ապա դա հնարավոր է, եթե միանաք մեզ ու ձեռք բերելով հեծանիվ վարելու հմտություններ՝ մասնակից դառնաք մեր արկածախնդիր արշավներին:
Հեծանվավարժանքների անցկացման վայրն է ԵՊՀ (Երևանի պետական համալսարան) Կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի մոտի տարածքը, կամ ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ:
Ամենշաբաթյա պարբերականությամբ, յուրաքանչյուր շաբաթ օրը, հավաքվում ենք ԵՊՀ Իզմիրլյանի անվան գրադարանի մուտքի մոտ :
Սովորել երբեք ուշ չէ:
Հեծանվավարժանքն անց է կացվում յուրաքանչյուր շաբաթ, ժամը 18:00-20:00
Պայմաններ՝
1. Ձեր հետ հեծանիվ մի բերեք, այն տրամադրվում է տեղում և անվճար,
2. Սովորեցնում եմ անվճար հիմունքներով,
3. Մասնակցության համար գրանցվել հարկավոր չէ,
4. Պատճառներ մի փնտրեք՝ տարիքն ու քաշը չսովորելու պատճառ չէ
............................................................................................................
Անցկացնում եմ նաև անհատական (վճարովի) հեծանվավարժանք:
Անհատական վարժանքի դեպքում 1-ին իսկ պարապմունքի ժամանակ կկարողանաք իննքնուրույն հեծանիվ վարել: