80-ականների երեկույթ
Այս շաբաթ երեկո մեր ԴեԼորեան ժամանակի մեքենան ուղևորվելու է 1980ականներ` մալետների և գանգուր սանրվածքների, Պեկմենի և կասետների, Ինդիանա Ջոնսի և Ջոն Հյուզի ժամանակաշրջան:
ԷՕՆում այս երեկո հնչելու է 80-ականներն այդքան յուրահատուկ դարձնող բազմաժանր, գիժ ու հավես երաժշտություն՝ Madonna, Wham, a-Ha փոփի սիրահարների համար, The Smiths, The Cure պանկի սիրահարների համար, Guns ‘n’ Roses, AC/DC ռոքի սիրահարների համար, ինչպես նաև տեխնոտրոն երաժշտություն:
Միացե՛ք մեզ շաբաթ երեկոյան՝ պարելու 80-ականների գունավոր դիսկո լույսերի ներքո, վայելելու 80-ականների ուտեստներ, պունշ, խաղեր և մրցույթներ: Չմոռանա՛ք հագնվել 80-ականների ոճով, քանի որ լավագույն հագուստի համար շնորհվելու է մրցանակ:
Մուտքը՝ 1,800 դրամ (ներառյալ ԷՕՆի հյուրասիրությունը, հատուկ կոկտեյլ և 80ականների ոճով ֆոտոսեսսիա ):