Կինոդիտում. Մոդիլիանի
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամնե՛ր, արվեստասերնե՛ր, կինոխելագարնե՛ր և բոլոր բոլորը:
Անցյալ երեքշաբթի դիտում էինք “Ֆրիդան”, իսկ այս երեքշաբթի՝ հուլիսի 12-ին` ժամը 19:30-ին, հրավիրում ենք ձեզ միասին դիտելու ֆիլմ մեկ այլ հանճարի՝ Մոդիլիանիի մասին: Գլխավոր դերում՝ տաղանդավոր Էնդի Գարսիան:
1919 թվական: Պատերազմն ավարտվել է, և Փարիզի գիշերային կյանքը լի է կրքերով ու անկառավարելի ցանկություններով: “Ռոտոնդա” սրճարանում՝ արվեստագետների սիրելի վայրում, սեղանի շուրջ են հավաքվել աշխարհի անգերազանցելի տաղանդները՝ Պիկասո, Ռիվերա, Կոկտո, Սուտին, Ուտրիլո, Մոդիլիանի:
Սա չպատմված պատմություն է Մոդիլիանիի և Պիկասոյի միջև ծավալվող դաժան մրցակցության, ում նախանձը միմյանց հանդեպ սնուցվում է իրենց տաղանդով, մեծամտությամբ և կրքերով: Բացի այդ, սա արվեստի աշխարհում դժբախտագույն սիրո պատմությունն է:
Տևողություն՝ 128 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
___________________________________________
Dear Aeoners, members of our cine club, art lovers, movie fans and everybody else. Last week we were watching “Frida”. This time, June 12 at 7:30pm you are welcome for the screening of a movie about another art genius, Modigliani, starring talented Andy Garcia.
1919. The war is over and Paris nightlife is full of passion and uncontrollable desire. At cafe Rotonda, the popular gathering place for artists, the unmatched talents of the world, Picasso, Rivera, Cocteau, Soutine, Utrillo, Modigliani, meet around a table,
This is an untold story about the fierce rivalry between Modigliani and Picasso, whose envy is nourished by their talent, arrogance and passion. Furthermore, this is the saddest love story in the history of art.
Duration: 128 min
Language: English with Russian subtitles or Russian with English subtitles
Entrance: 1000 AMD (including tea, coffee, snacks and pop-corn)