24 շաբաթ
Բեմական լույսեր, ծափահարություններ. Աստրիդը սիրում է իր աշխատանքը կաբարեում և իր հանդուրժող ու աջակցող ամուսնուն՝ Մարկուսին: Նրանք բոլոր որոշումները միասին են կայացնում, և այս մեկն էլ բացառություն չէ. ինչպե՞ս են վարվելու այն երեխայի հետ, որին սպասում է Աստրիդը, երբ հիմա՝ հղիության վեցերորդ ամսում, հանկարծ պարզվել է, որ նա ծանր հաշմանդամությամբ է ծնվելու: Աստրիդն ու Մարկուսն ընտրություն ունեն, բայց նրանց շատ քիչ ժամանակ է մնում... Աստրիդը, որ ուժեղ բնավարության տեր է և ամեն իրավիճակում սրամիտ պատասխաններ է գտնում, իրեն մոլորված է զգում՝ անկարող շարունակելու թեթև առօրյան: Միայն նա, որ կրում է այդ երեխային, կարող է կայացնել այս ծանր որոշումը: Ի՞նչ պիտի անի: Ո՞վ է որոշում՝ երեխան ապրելու արժանի կյանք կունենա՞, թե՞ ոչ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
«Թռիչք կկվի բնի վրայով»
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Դրամա 2 մասից Տոմսերի գինը՝1000-3000դր: