Կինոդիտում. Մեռած պոետների հասարակություն
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Հուլիսի 21-ին 65 տարեկան կդառնար հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը:
Իսկ մենք հավաքվում ենք ԷՕՆում ժամը 19:30-ին՝ դիտելու նրա ամենահրաշք ֆիլմերից մեկը՝ Մեռած պոետների հասարակությունը:
Ջոն Քիթինգը ամերիկյան պահպանողական քոլեջում անգլերեն գրականության նոր ուսուցիչն է: Ի տարբերություն մյուս խստաբարո ուսուցիչների՝ Ջոնը շփվող է, առանձնանում է արտառոց վարքագծով և անտեսում է դպրոցական ծրագիրը: Մի անգամ իր ուսանողներին բացում է Մեռած պոետների հասարակության գաղտնիքը: Այդ պահից սկսած ուսանողներից յուրաքանչյուրը փորձում է գտնել իր անհատականությունը, տարբեր կողմերից նայել իրեն շրջապատող աշխարհին և բարձր ցատկել դպրոցի գորշ ցանկապատի վրայով:
Տևողություն՝ 128 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
