Ցուցահանդես ՆԱՄ-ում
Հուլիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունը կներկայացնի հնդիկ քանդակագործ Կանտակիշոր Մոհարանայի «Մոլորակը» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է «Հայ-հնդկական բարեկամություն» հկ -ի 5-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում և կրում է «5 տարի միասին» խորագիրը:
Կ. Մոհարանան երիտասարդ և արդեն կայացած արվեստագետ է, մասնակցել է 40-ից ավելի ցուցահանդեսների և սիմպոզիումների ամբողջ աշխարհում, արժանացել բազմաթիվ մրցանակների՝ այդ թվում նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:
Նրա աշխատանքների հավաքածուները ցացադրվել են Սլովակիայում, Կալիֆորնիայում, Հայաստանում, Հնդկաստանում:
Մոհարանան իր աշխատանքներում անդրադառնում է համամարդկային այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բնության պահպանությունը, հաշմանդամություն ունեցողների լիարժեք ինտեգրումը հասարակություն, բռնությունն ու խաղաղությունը, մարդասիրությունն ու պատասխանատվությունը, կանանց նկատմամբ սոցիալական խտրականության, մարդու և տեխնիկայի փոխհարաբերությունը, վայրի բնությունը և այլն:
Մուտքն ազատ է:
