Ֆինանսական կառավարում և վերլուծություն
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը տեղեկացնում են, որ ս.թ.-ի հուլիսի 25-ին մեկնարկում է «Ֆինանսական Կառավարում և Վերլուծություն» թեմայով բիզնես-դասընթացը:
Դասընթացի նպատակն է՝ մասնակիցներին տրամադրել գիտելիքներ ֆինանսական կառավարման և ֆինանսական վերլուծության մասին, ծանոթացնել բիզնեսում որոշումների կայացման և խնդիրների լուծման մեջ տնտեսական սկզբունքների և հասկացությունների կիրառմանը:
Դասընթացը նախատեսված է՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների, ֆինանսների գծով մենեջերների և ընկերության ղեկավարների համար:
Դասընթացի հիմնական թեմաներն են`
Ֆինանսական կառավարում և վերլուծություն. Ներածություն
Հաշվապահություն` ֆինանսների դիմաց
Գնահատման սկզբունքների, ակտիվների գնահատման հիմունքները
Կապիտալ բյուջետավորումը, դրամական հոսքերը և կապիտալ բյուջետավորման մեթոդները
Աշխատանքային կապիտալի կառավարումը, կանխիկի կառավարումը
Զգայունության վերլուծությունը
Կապիտալի կառուցվածքի կառավարումը
Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն, կիրառվող գործակիցները
Դասընթացը կվարի Խաչատուր Ցոկոլակյանը, ով ունի ավելի քան 15 տարիների ուսուցման փորձ Ֆինանսաբանկային քոլեջում, Բիզնեսի Աջակցման Կենտրոնում, Հայաստանի Ֆրանսիական Համալսարանում, Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնում և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում:
Դասընթացի մեկնարկը՝ Հուլիսի 25, 2016
Դասընթացի տևողությունը՝ 9 ժամ / 3 օր
Դասընթացի օրերը և ժամերը՝ Հուլիսի 25, 26, 27, ժ.` 18:30-21:30
Դասընթացի արժեքը՝ 36 000 ՀՀԴ (ներառյալ՝ ԱԱՀ)
