Party
Blobbing Party- Սևանում
Blobbing Party- Այս Ամռան Ամենաթեժ Առաջարկը
Բոլոր ակտիվ հանգստի սիրահարներին համախմբում ենք մեկ վայրում, բոլորին նվիրում ադրենալինի մեծ չափաբաժին, նոր ծանոթություններ և վերջապես հաճելի ժամանց:
Միջոցառման մեկնարկը կտրվի հուլիսի 30-ին, ժամը 10:00-ին: Հավաքվում ենք Մաշտոցի Պողոտա 13 հասցեում` Դերասանների Պալատի դիմաց: Բարձրակարգ երաժշտությունը(DJ), հմուտ բարմենները, Blobbing-ի համար նախատեսված որակյալ պարագաները և, իհարկե Կապուտաչյա Սևանի ալիքները Ձեր օրը իսկական տոնի կվերածեն:
Այս միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս. արժեքն է 9000 դրամ, որն իր մեջ ներառում է երկկողմանի ուղևորափոխադրում, անսահմանափակ քանակի Բլոբից(Ջրային Բատուտ) ցատկ, ծովափնյա դիսկոտեկ, մեկանգամյա սնունդ:
