Կարպետագործության վարպետաց դաս
Շատերն են ցանկանում սովորել հայկական կիրառական արվեստ՝ հատկապես կարպետագործություն: ԷՕՆը հնարավորություն է տալիս մասնակցելու կարպետագործության գործնական վարպետաց դասի և գործելու ձեր սեփական փոքրիկ կարպետը: Վարպետ Հասմիկ Միրզաբեկյանը ծանոթացնելու է կարպետագործության տեսակներին, նրանց առանձնահատկություններին, գործելու տեխնիկային, սովորեցնելու է գործել զիլի (շուլալ):
Հասմիկ Միրզաբեկյանը արվեստագետների ընտանիքից է: Վաղ հասակից սովորել է ասեղնագործություն և հելունագործություն: Այնուհետև՝ շուղագործություն: Դպրոցական տարիներին սովորել է գորգագործություն, կարպետագործություն:
Մինչ օրս էլ շարունակում է սովորել և բարելավել իր գիտելիքները հայկական կիրառական արվեստի բնագավառում՝ իր համար բացահայտելով նորանոր ասպարեզներ:
Մուտքը՝ 1800 դրամ (ներառյալ անհրաժեշտ պարագաները և ԷՕՆի հյուրասիրությունը):
