Exhibitions
Ցուցահանդես ՆԱՄ-ում
Օգոստոսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում անհատական ցուցահանդեսով հանդես կգա Արմեն Հակոբյանը:
Ցուցահանդեսը կրում է «Սիրո ջրաշուշաններ» խորագիրը, որի շրջանակներում կներկայացվեն հեղինակի յուրօրինակ ստվարաթղթե հարթաքանդակները:
Արմեն Հակոբյանը ցուցահանդեսներով ներկայացել է Ե. Չարենցի անվան տուն-թանգարանում, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, «Նարեկացի» արվեստի միությունում, Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Հայաստանի նկարիչների միությունում (թատերական փառատոնի շրջանակներում) և այլն:
Մուտքն ազատ է:
