«Աշխատանքային փո՞րձ են պահանջում»
L&I Centre ուսումնական կենտրոնը անցկացնում է «Աշխատանքային փո՞րձ են պահանջում» խորագրով սեմինար:
Ուսումնասիրելով ՀՀ աշխատանքային շուկան եկել ենք այն եզրահանգման, որ մեր հասարակության գործատուների մոտ կա մի կարծրատիպ, ըստ որի գործատուները չեն վստահում թարմ և կրեատիվ մտածելակերպով երիտասարդ մասնագետներին, ովքեր փորձում են առաջին քայլերը անել իրենց մասնագիտական ոլորտում:
Ինչպիսի՞ լուծում տալ այս հարցին, ինչպե՞ս կոտրել կարծրատիպերը:
Դասախոսության ընթացքում կխոսենք հետևյալի մասին՝
1. Ճիշտ և համուզիչ ռեզյումե կազմելու կանոնները:
2. Սեփական ուժերի գնահատում:
3. Մեզ ճիշտ մատուցելու արվեստը:
4. Հարցազրույցից հետո գործատուի մոտ տպավորվելու հնարքները. AIDA վերլուծություն:
5. Ալան Պիզ « Ժեստերի լեզուն », ինչպե՞ս լինել ինքնավստահ և կարդալ դիմացինի մտքերը:
6. Դեյլ Քարնեգի, կարևոր կանոններ որոնց հարկ է հետևել:
7. Հաջողակ գործարարնեը սեփական փորձի մասին:
Ընթացքում կլինի Coffee Break:
Ինչ խոսք, այստեղ կարող էր հնչել գովազդային քարացած տեքստ, բայց մենք դրա կարիքը չունենք: L&I Centre-ը տեղեկացնում է և ազատ տարածք տալիս Ձեր թևերը բացելու և առաջ թռչելու համար, իսկ ովքեր նախընրում են քայլելը մենք դեմ չենք:
Մուտքը՝ 2000 դրամ:
