Ձեռագործ ակտիվիզմ
Բարև՛, ես որոշել եմ միանալ #CraftivistCollective -ի նախագծերից երկուսին՝
1. Բարձրաձայնելով գենդերային հավասարության մասին
2. Մինի պաստառ։
Եթե հետաքրքրի դրանցից որևէ մեկը ուրախ կլինեմ այս միջոցառման շրջանակներում ու դրանից դուրս կիսվել Ձեռագործ ակտիվիզմի նմուշներ ստեղծելու իմ բոլոր հմտություններով։
Ձեռագործ ակտիվիզմի մասին:
Ձեռագործ ակտիվիզմիը (Քրաֆթիվիզմը) նրբանկատ, հարգալից, ավելի քիչ ագրեսիվ, բայց և արդյունավետ ակտիվիզմի տեսակ է, որի գործիքը ձեռքի աշխատանքներն են։ Ի տարբերություն ակտիվիզմի այն ավելի երկարաժամկետ ներդրում է պահանջում։ Այն մեզ ստիպում է մի պահ հապաղել ու սթափ գլխով քննադատաբար մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք դրական փոփոխությանը նպաստել և ներգրավել ուրիշներին, առանց նրանց գլխին քարոզ կարդալու կամ սպառնալու: Նպատակը մարդկանց դրդելն է մտածել (ոչ թե մեր գաղափարները նրանց պարտադրել) ու խրախուսել նրանց դրական փոփոխության մի մասը կազմել:
Ի՞նչ է մեզ պետք լինելու աշխատանքի ընթացքում։
• ասեղնագործվելիք ուղերձի գաղափարներ (որևէ փաստ, վիճակագրություն կամ մեջբերում), որն օրինակ կարող է դրդել մարդկանց մտածել գենդերային անհավասարության մասին
• օգտագործած Բարբի կամ դրա նման որևէ փոքր տիկնիկ
• ասեղ, թել
• նախշազարդ և միագույն կտոր
• կապիչներ (պլաստիկից, մետաղալար, ժապավեն)
• կպչուն ժապավեն (скотч)
• ծով համբերություն
Ի՞նչ ենք անելու:
• քննարկելու ենք մեր ուղերձները ու ոգեշնչվելու ենք գաղափարակից մարդկանց հետ շփվելով
• մինի պաստառ ենք ասեղնագործելու
• տիկնիկին բռնության ենթարկվածի տեսք ենք տալու
• ամրացնելու ենք պաստառը և տիկնիկին հասարակական վայրում
Այնպես որ, վերցրե՛ք ասեղն ու միացե՛ք ինձ, որ սկսենք աշխարհը դարձնել ավելի արդար, կայուն, գեղեցիկ վայր բոլորի համար:
