Oriflame fashion night
Հետևելով նորաձևության վերջին միտումներին և մշտապես լինելով նորաձևության շաբաթների մասնակից՝ Օրիֆլեյմ ընկերությունն այս տարի կրկին միավորում է Հայաստանի լավագույն դիզայներներին՝ Վահան Խաչատրյանին (Vahan Khachatryan), Արամ Նիկոլյանին (Nikolyan), Ֆաինա Հարությունյանին (Faina), Գևորգ Շադոյանին (Shadoyan), Արևիկ Սիմոնյանին (Kivera Naynomis) և Harmony նորաձևության տունը (դիզայներ՝ Միկա Դանիելյան): Այս տարի միջոցառմանը կմասնակցեն նաև դիզայներներ արտերկրից՝Միսաք ՀաճիԱւետիքեանը Լիբանանից (Missak HajiAvedikian), Մարի Աքսելը Ռուսաստանից (Mari Axel) և Էդի Անեմյանը Ֆրանսիայից (Eddy Anemian), որը 2014 թ.-ի H&M ապրանքանիշի երիտասարդ դիզայներների մրցույթի հաղթողն է։
Այս տարի՝ առաջին անգամ մեր դիզայներներն ընտրել են տասը սկսնակ դիզայներ, որոնց հավաքածուները կմեկնարկեն միջոցառումը։ Ներկայացված լավագույն աշխատանքի հեղինակը Օրիֆլեյմ ընկերության կողմից կստանա պարգևատրություն (Oriflame Fashion Awards)՝ իր երազանքի հավաքածուն ստեղծելու համար։
Բաց մի՛ թողեք գեղեցկության և ոճի ամենամեծ իրադարձությունը:
Եղե՛ք նորաձև, եղե՛ք Օրիֆլեյմի հետ:
