Concert
«Այբ» դպրոցի երգչախմբի բարեգործական համերգ
Հաշված օրեր են մնացել, երբ «Այբ» դպրոցի երգչախմբի կողմից պատմական Պատմոս կղզում կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Դանիել Երաժիշտի և Երկանյանի ստեղծագործությունները։
Oգոստոսի 15-ին՝ ժամը 18։30-ին, երգչախմբի սաները «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում հանդես կգան հատուկ բարեգործական համերգով, որից ստացված ամբողջ հասույթը կուղղվի փառատոնի ուղևորության ծախսերը հոգալուն։
Դե ինչ, եկե՛ք միասին վայելենք մեր երեխաների հիասքանչ կատարումները, աջակցենք անգամ փոքրիկ, բայց նշանակալից նվիրաբերությամբ և հաջողություն մաղթենք նրանց հայ հոգևոր երաժշտությունը աշխարհին ներկայացնելու այս մեծ գործում:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը այստեղ՝ https://goo.gl/J0TYKx, մինչև օգոստոսի 11-ը, ժամը՝ 18։00-ն։
