СССР party
Օգոստոսի 6–ին միայն մեկ օրով Խորհրդային Միությունը վերամիավորվում է Հավանայի ջրային պարահրապարակում СССР party–ի շրջանակներում։ Հենց այդ օրը մենք բոլորս կվերհիշենք բոլոր խորհրդային երկրների լավագույն ռետրո հիթերը։ Լուսինե Պողոսյանը, Սենչը, Մարինե Մխիթարյանը, Տիգրան Կարապետյանը և Թամարը Ժամհարյանը Ձեզ կտեղափոխեն 70–80 ականների Խորհրդային դիսկոտեկ։ Մենք բոլորս այդ երեկո, հատուկ Stand Up Show–ի շրջանակներում , կվերհիշենք Խորհրդային մոռացված կենցաղը ու մեր նոստալգիկ երեկոն կդարձնենք ավելի ուրախ և հումորով լեցուն, իսկ ողջ երեկոյի ընթացքում Խորհրդային մեր սիրելի երգերը կհնչեն ակումբային ձևաչափով DJ–ի մատուցմամբ։ «Կոմունիստներ»,«Կոմսոմոլներ» և «Պիոներներ» սպասում ենք բոլորիդ ամենանոստալգիկ party–ի շրջանակներում։
Հավանայի ջրային պարահրապարակում օգոստոսի 6–ին` ժամը 19-30:
