Դասախոսություն - հանդիպում Թովմաս Պողոսյանի հետ
«Նարեկացի» արվեստի միությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին և ներկայանում նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով:
Այս տարի ոչ միայն մեր տարեդարձը, այլ նաև ողջ տարին նվիրված է լինելու հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:
Օգոստոսի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը մեկնարկում է ուսուցողական և հետաքրքիր հանդիպումների շարք այն մարդկանց հետ, ովքեր առավելագույնս ինֆորմացիա ունեն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին:
Հանդիպումների մեկնարկը կտա ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, ժողովրդական և աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանը:
Սիրով սպասում ենք բոլորին…
Մուտքն ազատ է:
