Վեգանական քաղցրավենիք / No-bake vegan sweets
Հրավիրում ենք ձեզ մի շատ հետաքրքիր և յուրահատուկ վարպետության դասի, որի շրջանակներում խիստ բուսակեր (վեգան) Լիլի Ալթունյանը կխոսի վեգանիզմի սկզբունքներով համեղ և անվնաս քաղցրավենիք պատրաստելու մասին, տեղում կպատրաստի մի քանի տարբեր բաղադրատոմսերով անուշահամ քաղցրեղեն:
Համտեսից հետո կխոսենք խիստ բուսակերության էթիկական և առողջապահական առանձնահատկությունների, տարածված կարծրատիպերի և թյուր տեղեկությունների մասին: Լիլին կբացատրի նաև ինչպես փոխարինել կենդանական բաղադրիչները բուսականներով:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հղումով՝ https://goo.gl/forms/QdSxg3HltHLYS3t93
Մուտքը՝ 2000 դրամ (ներառյալ հյուրասիրությունը):
Լիլի Ալթունյանը խիստ բուսակեր է արդեն 2 տարի:
“Հայ վեգան եմ” ֆեյսբուքյան էջի հիմնադիր-վարողն է: https://www.facebook.com/IamArmenianVegan/
Մասնագիտությամբ դիզայներ, իլյուստրատոր, հեքիաթահան է: Շուտով լույս կտեսնի նրա առաջին մանկական գիրքը՝ “Կապույտ աղվեսը”: