Գիտակցված երազներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բոլոր հետաքրքրված անձանց հավաստիացնում ենք, որ «Գիտացկված երազներ» թեմայով կազմակերպվող զրույց-քննարկումը չի հետապնդում կրոնական կամ աղանդավորական նպատակներ: Այն ինքնազարգացման միջոց է:
Դուք կարող եք փոխել երազի ընթացքը, երբ գիտակցեք, որ ուղղակի քնած եք: Երազի մեջ կարող եք տեսնել ցանկացած մարդու (մահացած, հեռու գտնվող), կարող եք մտքի արագությամբ այլ վայր տեղափոխվել (այլ երկիր, այլ մոլորակ), կարող եք ինֆորմացիա ստանալ ձեր հզոր ենթագիտակցությունից, զբաղվել ինքնաբուժությամբ. և այս ամենը ավելի քան իրական ապրումներով:
Հանդիպման ժամանակ կխոսենք երևույթի մասին, կկիսվենք փորձով, կներկայացնենք տեխնիկաներ, որոնք նպաստում են արագորեն հասնելու արդյունքի:
Այս ամենը իհարկե կուղեկցվի չինական ավանդական թեյախմության արարողությամբ:
Սիրով սպասում ենք :)
Մուտքը - 1500դր.
