«Հիշողության ծիսակամուրջ»
«Հիշողության ծիսակամուրջ». գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին
Օգոստոսի 20-ին՝ ժամը 13:00-ին, սիրով հրավիրում ենք Ձեզ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով-ցուցահանդեսին, որը կրում է «Հիշողության ծիսակամուրջ» խորագիրը:
Ծրագրում.
Հովհ. Շարամբեյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացում,
նրա կյանքին և գործունեությանը նվիրված գիտաժողով. հայ ժողովրդին թողած նրա մեծ ավանդը կներկայացնեն անվանի գիտնականներ և արվեստագետներ,
«Հրաշք Վանիկը». Հովհ. Շարամբեյանին նվիրված ֆիլմի դիտում: Կներկայացվի նաև նրան նվիրված կայքը:
Հարգանքներով՝ Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
Հովհաննես Շարամբեյան(1926 – 1986)
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Բազմաթիվ կտավների հեղինակ է. «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» և այլն։ Եղել է «Անուշ» ֆիլմի (1983) գլխավոր նկարիչը։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
1947 թ. Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա: Եղել է Դիլիջանում գտնվող Կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու: Ավելի քան 30 տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա:
1978 թ. հիմնադրել է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը և մինչև 1986 թ. զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 1979 թ. հիմնադրել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Վերոնշյալ թանգարաններն այժմ գտնվում են Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կազմում:
