Լուսանկարչության միջազգային օրը՝ Loft-ում
Օգոստոսի 19-ին ամբողջ աշխարհը տոնում է լուսանկարչության օրը։ #LOFT-ն, իհարկե,միանում է, քանի որ իր ցուցահանդեսներով ու #workshop-երով մեկ անգամ չէ, որ ապացուցել է, թե ինչքան է կարևորում ֆոտոարվեստի զարգացումը մեր երկրում։
Եվ այսպես, մենք մեր ամենառետրո գործընկերոջ՝ Photo Atelier Marashlyan Retro-ի հետ համատեղ հրավիրում ենք բոլոր լուսանկարիչներին ու այս ոլորտով հետաքրքրվողներին՝ մասնակցելու օգոստոսի 19-ին՝ ժամը 19։00-ին կայանալիք թեմատիկ #event-ին։
Մեզ սպասվում է հետաքրքիր աշխատանքային պրոցես, հաճելի շփում Մարաշլյանի պրոֆեսիոնալ մասնագետների հետ և պարզապես ուրախ ժամանց։
Նշված օրը LOFT-ն ու #MarashlyanPhotoAtelier-ը ձեզ համար կստեղծեն բոլոր հնարավորությունները, որի արդյունքում դուք կկարողանաք ֆոտոսեսիա անցկացնել հատուկ մոդելի մասնակցությամբ։
Բայց սա դեռ ամենը չէ: Նկարահանումներից հետո մասնակիցները պետք է ուղարկեն իրենց՝ տվյալ օրվա աշխատանքները media@loft.am էլ․ հասցեին, որից հետո Loft-ը կտեղադրի դրանք հատուկ ալբոմի մեջ և կսկսվի քվեարկություն։ Ամենաշատ հավանության արժանացած լուսանկարի հեղինակը կստանա հատուկ նվեր, որը սակայն գաղտնի են պահում։
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նկարահանման պրոցեսին, խնդրում ենք ներկայանալ սեփական լուսանկարչական ապարատով, իսկ եթե ցանկանում եք պարզապես հետևել ամբողջ ընթացքին և նոր գիտելիքներ քաղել, ապա կարող եք մոռանալ ձեր ապարատների գոյության մասին։
Մուտքավճար՝ 1200 դրամ:
