Անիմացիոն ֆիլմի ցուցադրում ՆԱՄ-ում
«Նարեկացի» արվեստի միությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին և ներկայանում նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով:
Այս տարի ոչ միայն մեր տարեդարձը, այլ նաև ողջ տարին նվիրված է լինելու հայ աշուղ բանաստեղծ Սայաթ-Նովային:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է՝ ներկա գտնվելու Անդրանիկ Թորոսյանի «Սայաթ-Նովա. վերջին աղոթք» անիմացիոն ֆիլմի ցուցադրմանը, որին կհաջորդի հանդիպում և քննարկում ռեժիսոր Անդրանիկ Թորոսյանի հետ:
Նշենք, որ «Սայաթ-Նովա. վերջին աղոթք» մուլտֆիլմը նվիրված է աշուղի ծննդյան 300-ամյակին և արժանացել է «Ազգային կինո» մրցանակին՝ հայ մեծ աշուղի կերպարը անիմացիոն տեսքով հավերժացնելու և երիտասարդ սերնդին ներկայացնելու համար:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։