«Ներշնչանք». ձայնասկավառակի շնորհանդես ՆԱՄ-ում
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը սիրով հրավիրում է բոլորին ներկա գտնվելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի շրջանավարտ և «Նարեկացի» նվագախմբի քանոնահարուհի Աստղիկ Սնեցունցի՝ «ՆԵՐՇՆՉԱՆՔ» ձայնասկավառակի շնորհանդեսին:
Աստղիկը կկատարի ձայնասկավառակում ներառված ստեղծագործություններից և իր հեղինակային՝ «Ներշնչանք» ստեղծագործությունը:
Երեկոյի ժամանակ ելույթ կունենա նաև «Նարեկացի» նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր:
Նվիրվում է դասախոս, ԵՊԿ պրոֆեսոր, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալակիր Ծովինար Հովհաննիսյանին:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ
Urvakan Festival 2022
1ST RELEASE։ 19.000 AMD 2ND RELEASE: 29.000 AMD FINAL RELEASE: 39.000 AMD