Cinema
Կինովիկտորինա ԷՕՆում
Հատուկ էօնցի կինոմանների համար։ Կինովիկտորինա, որը բաղկացած է 4 փուլերից, որի ընթացքում կտեսնենք, թե ինչքան եք կլանված ֆիլմերի աշխարհում, իսկ ամենուժեղներին սպասվում է անակնկալ: 1-ին փուլի ընթացքում դուք պետք է գուշակեք, թե որ ֆիլմից (սերիալից, մուլտֆիլմից կամ մուլտսերիալից) է վերցված դրվագը։ 2-րդ փուլում պետք է գուշակեք ֆիլմը, լսելով մեղեդին, իսկ 3-րդ փուլում, իմանալով դերասաններին, պետք է գուշակեք ֆիլմը։ 4-րդ փուլը կլինի անակնկալ:
Կինովիկտորինային կարող եք գալ ինչպես արդեն ձեր կազմված թիմով, այնպես էլ տեղում կազմեք ձեր թիմը:
Սիրով սպասում ենք բոլորիդ:
Մուտքը` 1000 դրամ, ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք, ուրախ ժամանց: