Բույրերի Արվեստը
Օգոստոսի 28-ին՝ ժամը 19:30-ին, Շիրազ Մուրադյանն ԷՕՆում կպատմի բույրերի և օծանելիքի մասին: Երբևէ մտածել եք, թե ինչ է թաքնված այն նուրբ բուրմունքի հետևում, որը Դուք ամեն օր կրում եք:
Այդ օրը Շիրազը կպատմի՝
- Օծանելիքի պատմության մասին՝ հնագույն ժամանակներից մինչ այսօր,
- Կներկայացնի օծանելիքի գործածության էվոլյուցիան տարբեր քաղաքակրթություններում,
- Կներկայացնի օգտագործվող հումքի տարբեր դասեր (բնական և սինթետիկ),
- Սինթետիկ մոլեկուլների պատրաստման պատմությունը բույրերի օգտագործման մեջ,
- Ինտերակտիվ մաս. մասնակիցները հնարավորություն կունենան հոտոտել տարբեր նմուշներ:
- Վերջաբան. ինչպես՞ են տեխնիկապես ստեղծվում օծանելիքները՝ բույրերի հիմնական համադրումներ:
Շիրազը Հայաստան ժամանել է Փարիզից և սովորում է Վերսալի Օծանելիքի և Կոսմետիկայի հեղինակավոր Ինստիտուտում, ինչպես նաև աշխատում է Երևանյան Նաիրյան Քոսմետիկսում, որը զբաղվում է օրգանական կոսմետիկայի արտադրությամբ:
Մուտքը՝ 1,500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Լեզուն՝ հայերեն:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: