Կինոդիտում. Ճանապարհ դեպի Էլդորադո
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Ամառը արդեն մոտենում է իր ավարտին, բայց մենք չենք տխրում, այլ սպասում ենք բոլորին այս երեքշաբթի՝ օգոստոսի 30ին, ժամը 19:30-ին՝ ճանապարհելու այս տաք օրերը և միասին դիտելու շատ ամառային և երաժշտական մի անիմացիոն ֆիլմ՝ “Ճանապարհ դեպի Էլդորադո”:
Միգելը և Տուլիոն նախընտրում են չվաստակել գումար՝ ծանր գործ անելով: Այս երկու ավազակները խենթանում են, երբ ոսկին ինքն իրեն է գալիս իրենց մոտ: Եվ ստացվում է այնպես, որ մի օր այդ երկուսի բախտը բերում է. նրանց հաջողվում է գտնել մի գաղտնի քարտեզ, որի վրա նշված է ոսկիների վսեմ քաղաքը՝ առասպելական Էլդորադոն: Հայտնի կոնկիստադորի հետ միասին նրանք սկսում են շատ վտանգավոր շրջագայություն՝ ուղևորվելով դեպի Ամերիկա:
Տևողություն՝ 89 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
The Road to El Dorado - Trailer
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: