Հայերեն ձեռագիր գիրքը և մանրանկարչությունը
Դասախոսություն.
Թեմա՝ «Հայերեն ձեռագիր գիրքը և մանրանկարչությունը»
Բանախոս՝ ԿարենՄաթևոսյան, պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարան
Բովանդակության համառոտ նկարագրություն:
Հայկական մշակութային ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ձեռագիր գիրքը։ Մեր օրերն է հասել հայ միջնադարյան շուրջ 30 000 մատյան, որոնցից 12 000-ը պահվում է Մատենադարանում։ Ձեռագրի ստեղծումը բարդ և աշխատատար գործընթաց էր, որի գլխավոր գործիչը իր աշխատանքային գործիքի անվանումից ստացել էր նաև իր անունը և կոչվում էր գրիչ: Դասախոսությունը նվիրված է այն հարցին, թե ինչպես էր ստեղծվում ու պատկերազարդվում ձեռագիրը, մի գործ, որի գլխավոր վարպետներն էին գրիչը, մանրանկարիչը, կազմարարը: Երբ գրիչն ու մանրանկարիչը աշխատում էին համատեղ, նախ գրիչն ընդօրինակում էր ձեռագրի բնագիրը, ազատ թողնելով էջերի նկարազարդման համար նախատեսված մասերը, որից հետո իր գործն էր ձեռնարկում նկարիչը: Գրված ու պատկերազարդված թերթերն այնուհետև կարվում էին 6, 8, 10 կամ 12 թերթանի պրակներում, որոնք միացվում էին իրարև կազմվում արհեստավոր կազմարարի ձեռքով: Թեպետ մանրանկարչությունն անբաժան է ձեռագիրգրքից, սակայն ժամանակի ընթացքում մանրանկարչությունն ինքնուրույն զարգացում է ապրել և մեծ ձեռքբերումներ արձանագրել։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: