Accelerate2030 Pitching Event - Armenia
ՄԱԶԾ-ի և Impact Hub-ի միասնական ջանքերով ստեղծվել է #Accelerate2030 հարթակը, որը փնտրում է սոցիալական նորարարների ու ձեռներեցների, ում աշխատանքի արդյունքները նպաստում են Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:
#Accelerate2030 –ը միջազգային մրցույթ է, որը զուգահեռաբար անց է կացվում աշխարհի 10 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Նախաձեռնության կայքում նախապես հայտարարված էին այն չորս չափանիշները, որոնց հիման վրա կատարվելու էր դիմումների նախնական ընտրությունը:
Մրցույթի երկրորդ փուլը նախատեսում է հանրային միջոցառում, որը բաց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են սոցիալական նորարարությամբ և ձեռներեցությամբ: Կիսաեզրափակիչ դուրս եկած թեկնածուներն սեպտեմբերի 5-ին կներկայացնեն իրենց գաղափարները ազգային ժյուրիին, որը գնահատելու է նախապես հայտարարված չափանիշների հիման վրա:
Հանդիպման ընթացքում ընտրված 11 թիմերից յուրաքանչյուրը կունենա 3 րոպե՝ իրենց ծրագրերը ներկայացնելու համար: Ժյուրիի քվեարկության հիման վրա Հայաստանից կառաջադրվեն լավագույն 3 նախագծերը: Հաջորդ փուլի ընթացքում միջազգային ժյուրին կգնահատի բոլոր 10 երկրներից ընտրված հայտերը և կընտրի լավագույն հինգին՝ մասնակցելու Ժնևում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթնաժողովին:
Միացեք միջոցառմանը, որտեղ հնարավորություն կունենաք ծանոթանալու Հայաստանում գործող սոցիալական ձեռներեցների ու նորարարների հետ, տեղեկանալ սոցիալական նորարարության ոլորտի նորություններին և միգուցե նոր գաղափարներ քննարկել ոլորտում աշխատող համախոհների հետ:
Հանդիպման լեզուն անգլերեն է:
UNDP and Impact Hub have joined forces to launch the #Accelerate2030 platform aimed at supporting and promoting the most promising impact-driven entrepreneurs, whose work focuses on tackling the Sustainable Development Goals.
#Accelerate2030 is a global competition which is implemented in 10 countries in the world, among which this year is Armenia. The preliminary selection of the applications was done based on the criteria prior announced on the global platform.
The final round of the national pre-selection will take place in Yerevan on September 5th, where 11 semi-finalist teams will have three minutes each to pitch their ideas to the national jury. The top three nominated ventures from Armenia will then be reviewed by an international jury which will select the top five ventures from all participating countries to take part in the Social Good Summit in Geneva. National selection of the ideas will be done based on the five criteria announced globally.
Everyone who is interested in social innovation and entrepreneurship are welcome to attend the pitching sessions.
Join the event to meet with social innovators and entrepreneurs working in Armenia, get to know the latest news in the sphere and meet like-minded people to discuss possibilities for future cooperation and joint projects.
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ