"Dzmer Pap" 7th Annual Christmas Expo
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու “Ձմեռ Պապ 2014” 7-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա Երևանում` Կոնգրես հյուրանոցի մեծ սրահում դեկտեմբերի 21-ին: Այս տարի կա նաև անակնկալ՝ տոնական մթնոլորտը կտեղափոխվի Ամիրյան 22 հասցեում գտնվող նորաբաց “Yoga Café”:
Ցուցահանդեսին մասնակցում են մի շարք ինչպես տեղի, այնպես էլ միջազգային կազմակերպություններ (Պարսկաստանից, Հնդկաստանից և Ֆրանսիայից) ` առողջության և գեղեցկության կենտրոններ, ռեստորաններ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժական և դեկորատիվ կոսմետիկայի, մաշկի և մազերի խնամքի միջոցներ արտադրող և ներմուծող ընկերություններ, արվեստի գործիչներ, հագուստի և զարդերի մոդելավորողներ, օրգանիկ սնունդի արտադրողներ, շատ հայտնի ամսագրեր և թերթեր:
Ցուցահանդեսների շրջանակներում կկայանա համերգ, նորաձևության ցուցադրություն, կանցկացվի թանկարժեք իրերի խաղարկություն, որտեղ խաղարկվելու են բազմաթիվ մրցանակներ: