Ցուցահանդես-համերգ
«Նարեկացի» արվեստի միությունում սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա ցուցահանդես-համերգ, որը նվիրված է ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի 90-ամյակին:
Միջոցառումը կազմակերպվում է ջութակահարուհու դստեր՝ Նունե Շամախյանի նախաձեռնությամբ:
Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական համարներ, ներկաները կդիտեն հուշ-երեկոյի համար նախատեսված տեսանյութեր և կծանոթանան Անահիտ Ցիցիկյանի կյանքի և գործունեության մասին պատմող հետաքրքիր հիշողությունների և փաստերի:
Հայտնի ջութակահարուհին զբաղվել է նաև գիտական գործունեությամբ՝ ներկայացնելով հայկական կատարողական արվեստի համակարգված պատմությունը:
Անահիտ Ցիցիկյանն իր ստեղծագործական գործունեության ընթացքում ունեցել է 1000-ից ավելի համերգներ, իրականացրել է 60 ֆոնդային ձայնագրություններ, շուրջ 300 հոդվածների, զեկուցումների, ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ է:
Նա հանդիսանում էր մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների` Հայաստանի կոմպոզիտորների, ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի, Հայաստանի թատերական գործիչների ընկերության, Հայաստանի ժուռնալիստների միության, ԽՍՀՄ կանանց կոմիտեի, Արտասահմանի հետ կապերի հայկական կոմիտեի, ԽՍՀՄ ԳԱ «Համաշխարհային մշակույթի պատմության» միջազգային գիտական ասոցիացիայի անդամ:
Ցիցիկյանը եղել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1976), արվեստագիտության թեկնածու (1970), պրոֆեսոր (1982):
Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Ընկույզկոտրուկի գաղտնիքը
Drama Theatre named after Результаты поиска Hra...
Տոմսերի արժեքը` 2000, 3000դր:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: