«Ներդրումներ Առանց Սահմանների» Սեմինար
Սեմինարի նկարագիրը
Սեմինարը նպատակ ունի բացահայտել միջազգային ֆինանսական շուկաների աշխարհը՝ ծանոթացնելով Ձեզ ֆինանսական բազմազան գործիքների և ներդրումային հնարավորությունների հետ:
Ում համար է
Սեմինարը նախատեսված է բոլոր նրանց համար ովքեր հետաքրքրված են իրենց խնայողությունները արդյունավետ ներդնելու, աշխարհի լավագույն ընկերությունների բաժնետեր դառնալու և ընդհանրապես արժեթղթերի շուկաներում ներդրումներ իրականացնելու ու գումար վաստակելու հնարավորությամբ:
Մասնակցելով դուք կիմանաք
- Ինչպիսի եղանակներ կան խնայողությունները ներդնելու համար, նրանց առանձնահատկությունները, առավելությունները և ռիսկերը
- Ինչպիսի ներդրումային ոլորտներ, ֆինանսական շուկաներ և ֆինանսական գործիքներ կան, դրանց առանձնահատկությունները
- Ինչպես գործնականում ներդրումներ կատարել ֆինանսական շուկաներում
- Ինչքա՞ն գումար է պետք արժեթղթերում ներդրումներ սկսելու համար
- Ինչպիսի եկամուտ կարելի է ակնկալել և ինչպես նվազեցնել ռիսկերը
- Ի՞նչ է բորսան, ո՞վ է բրոքերը, և ի՞նչ է իրենից ներկայացնում առևտրային հարթակը
Դասընթացավարներ
- Սարգիս Ամիրխանյանը, ով ունի ավելի քան 15 տարվա փորձ ֆինանսական շուկաներում, այդ թվում՝ բանկերում, ներդրումային և խորհրդատվական ընկերություններում, մասնագիտացած է ֆինանսական գործիքների, առևտրային և հեջավորման ռազմավարությունների մշակման ոլորտներում:
- Մկրտիչ Ուռումյանը, ով ունի ավելի քան 5 տարվա փորձ բանկային համակարգում և ֆինանսական ոլորտում:
Գինը՝ 10.000 դրամ
Դասընթացի տևողությունը` 2 ժամ
Երբ՝ Սեպտեմբերի 8-ին , ժամը 18:30-20:30